Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վաղը՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում է Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման հանդիսավոր համերգը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին:
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 19։30 -ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի համերգը`The Academy of ST Martin in the Fields նվագախմբի մասնակցությամբ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, անցկացնում է Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը, ներկայացվում են աշխարհահռչակ կոմպոզիտորի ստեղծագործությունները, համաշխարհային և հայկական պրեմիերաներ:
Կտավի վրա այրված, մոխրացած տներ են, սարսափահար դեմքերով կանայք, ծերեր, երեխաներ։ Ցեղասպանության ահավորությունն ապրած Մարաղան է կտավի վրա, ԼՂՀ Մարտակերտի շրջանի հինավուրց բնակավայրերից մեկը։
Հայկական իրականության մեջ սովորական երևույթ են դարձել պատմական և մշակութային հուշարձանների «ոչնչացումը» և դրանց փոխարեն բիզնես հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների կառուցումը:
Հոկտեմբերի 24-25-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ Ծաղկաձոր քաղաքում անցկացվեց «Երիտասարդ դեսպանների ակադեմիա» խորագիրը կրող ծրագիրը:
Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 24-ին կայացած սիմֆոնիկ համերգը նվիրված էր անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյա հոբելյանին։
«Մոսկվա» կինոթատրոնին հարակից Շառլ Ազնավուրի հրապարակը զարդարող երկաթե ցուլի բացակայությունը անհանգստացրել է մեր քաղաքացիներին: Քանդակի հեղինակ, նկարիչ-քանդակագործ Արա Ալեքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակավորապես ցուլը Մարսելում ներկայացված է ցուցահանդեսի:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...